Էդ. Նալբանդյանը և Ֆ. Մոգերինին կազդարարեն ՀՀ­ԵՄ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-­ին կայցելի Բրյուսել, որտեղ, Եվրոպական միության կենտրոնակայանում նա և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։




Լրահոս