Սերժ Սարգսյանը սկսել է իր մերձավոր թիմին մեդալներ շնորհել: Նա ապրիլի 17-ին ու 18-ին համապատասխան հրամանագրեր է ստորագրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ շնորհել իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանին ու իր օգնական Սեւակ Լալայանին: Իսկ իր օգնականներ Արմեն Աբելյանին, Գեորգի Կուտոյանին եւ արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանին շնորհել է «Մխիթար Գոշի», օգնական Ավետիս Բերբերյանին, մամուլի նախկին քարտուղար Արմեն Արզումանյանին ու «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Արա Սաղաթելյանին պարգեւատրել է «Մովսես Խորենացու» մեդալով: Նկատենք, որ Ա. Արզումանյանին պարգեւատրել է նրան աշխատանքից հեռացնելու օրը, ընդ որում նախագահականի կայքում սկզբում տեղադրված են Արզումանյանի պաշտոնանկության, հետո` պարգեւատրման հրամանագրերը: Նշենք, որ 2013թ. նախագահի նստավայրը նախատեսել է մեդալների համար ծախսել 60 մլն դրամ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ