ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի կինն ավելի հարուստ է, քան ամուսինը: Դատավորի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 2014-ի վերջին կազմել են 3 մլն դրամ, 54 հազար դոլար: Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը մոտ 870 հազար դրամ է կազմում: Նա նաեւ 175 հազար դրամ է ստացել որպես ապահովագրական հատուցում: Դատավորի կինը՝ Ադրինե Գրիգորյանը, հայտարարագրել է 3 մլն 400 հազար դրամ եւ 92 հազար դոլար: Ի դեպ, դատավորի կնոջ ամսական աշխատավարձն առավել քիչ է՝ մոտ 460 հազար դրամ:
Նշենք նաեւ, որ դատավորի կինն իր տված փոխառություններից ստացել է 1 մլն 280 հազար դրամի տոկոսավճար: Մի խոսքով, Հայաստանն իր պաշտոնյաների եւ հատկապես նրանց կանանց շնորհիվ կարող է համարվել ֆեմինիստական երկիր: Դժվար թե որեւէ այլ երկիր գտնվի, որտեղ պաշտոնյաների մեծ մասի կանայք չաշխատելով ավելի հարուստ լինեն, քան իրենց բարձր աշխատավարձ ստացող ամուսինները: