Տարիներ առաջ Հայաստանն էր Վրաստանին էլէներգիա վաճառում. այստեղ ևս նահանջ ունեցանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա նոյեմբերի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով իրենց ընկերությանը տրամադրել Վրաստանից էլէներգիա ներկրելու լիցենզիա: Արդյունքում ՀՀ ՀԾԿՀ-ն մտադիր է ՀԷՑ-ին տրամադրել այդ լիցենզիան մեկ տարի գործողության ժամկետով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի՝ դեկտեմբերի 9-ի կայանալիք նիստի օրակարգում: ՀԷՑ-ը մտադիր է Վրաստանից էլէներգիա ներկրել ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանն էր Վրաստանին էլէներգիա վաճառում: Այդտեղ էլ նահանջ ունեցանք:




Լրահոս