Թեեւ 2012թ. մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի երրորդ նստաշրջանն է ընթանում, սակայն ԱԺ պատգամավորները շարունակում են օգտվել հին հեռախոսագրքերից, որոնք տվյալները պարզապես հնացած են. այնտեղ ԱԺ նախագահ ներկայացված է Սամվել Նիկոյանը, բացի այդ, չկան նոր պատգամավորների անուններն ու հեռախոսահամարները: Արդյունքում` տարբեր խմբակցությունների պատգամավորները պարզապես չեն կարող գտնել իրենց մյուս գործընկերների հեռախոսահամարները: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, սակայն տեւական ժամանակ որեւէ մեկը չպատասխանեց մեր գրավոր հարցմանը:
ՀԻՆ ԳՐՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ