ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ անդրադարձել է ԱՎԾ վիճակագրական նոր տվյալներին, ըստ որոնց` 2013թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է 8.1 տոկոս աճ. «Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ. վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ՝ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)` 8.8%: Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս առաջ 2013-ի փետրվարը 2012-ի փետրվարի համեմատ 6,9% էր, իսկ հունվարը հունվարի նկատմամբ՝ 9,1%, ապա հիմա այդ աճերն աճել են (ճշգրտել են)` 8.8% եւ 9.4%: Այսպիսով՝ Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը: Արա դե լավ էլի»:
ԴԵ ԼԱՎ, ԷԼԻ՛
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ