Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է ֆիբրոման: Սրանք ոչ մեծ գոյացություններ են մաշկի վրա, և ոչ մի վնաս չեն հասցնում առողջությանը: Չնայած դրան, նման խալերը ոչ էսթետիկ տեսք ունեն, որի հետևանքով մի շարք անհարմարություններ են առաջանում:
Ինչպես ազատվել նման խալերից հեշտ և արագ.
Ֆիբրոման տարածվում է թևատակերի հատվածում, վզի վրա և ծնկների հետևի հատվածում: Կարող է նաև հայտնվել կոպերի վրա:
Հիմնականում ֆիբրոման առաջանում է սեռական հասունության շրջանում:
Գիտնականները ենթադրում են, որ նրանց ձևավորումը կապված է ցածր դիմադրողականության հետ:
Մի քանի միջոց կա ֆիբրոայից ազատվելու համար: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս հեռացնել դրանք վիրահատական միջամտությամբ, որոշները՝ քսուքներ և լոսյոններ օգտագործել:
Սակայն եթե այս 2 միջոցները ձեզ դուր չեն գալիս, ապա գոյություն ունի առավել հեշտ և, ամենակարևորը, բնական միջոց՝ խնձորի քացախը:
Ինչպես օգտագործել.
Բամբակյա բարձիկը թրջեք խնձորի քացախի մեջ և դրեք խալերի վրա: Կրկնեք սա օրական 2-3 անգամ: Աստիճանաբար դրանք կսկսեն փոխել գույնն ու ինքնուրույն կընկնեն: Սակայն այս միջոցը չի կարելի կիրառել աչքերի կամ շուրթերի մոտ խալերի համար: Այս դեպքում դիմեք բժիշկի, ով ճիշտ միջոց խորհուրդ կտա: