ԾԵԾԿՌՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին Արտաշատ քաղաքի «Նայթ» կոչվող գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ինչ-որ երիտասարդներ սկզբում զրուցել են իրար հետ, ապա վիճել, իսկ վերջում միմյանց դաժանաբար ծեծել: Իր ակտիվությամբ աչքի է ընկել Գոռավան գյուղի 22-ամյա բնակիչ Մարտին Հակոբյանը, որը մի երիտասարդի այնպես է ծեծել, որ նա գլխուղեղի ցնցում է ստացել, ատամները կոտրվել են: Նրան տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ոստիկանությունից, որտեղից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ ապրիլի 18-ին Մարտին Հակոբյանը ներկայացել է ոստիկանություն, բացատրություն գրել եւ ստորագրությամբ ազատ արձակվել: Կատարվում է քննություն:




Լրահոս