ԱՄՆ-ն դադարեցրել է կոչ անել Թուրքիային ակտիվացնել գործողությունները երկրի գլխավորությամբ կոալիցիայի շրջանակներում. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան ղեկավարության աղբյուրներին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում սպասել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հանդարտեցմանը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչ մի ավիահարված չեն հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:
Գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգները հույս ունի, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածությունը շուտով կհանդարտվի, ինչը թույլ կտա Թուրքիային զգալի դեր ունենալ կոալիցիայում օդային քարոզարշավին:
Ընդ որում, գործակալությունում հայտնում են նաև, որ Թուրքիայի ներկայացուցիչները հերքում են իսլամիստների դիրքերի ուղղությամբ Թուրքիայի դերի նվազման մասին ենթադրությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան