ԿԹԱՆԿԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում՝ արձանագրելով որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Օրինակ՝ «Մեգաֆուդ» ընկերության կողմից ներմուծված «Կրասնիյ օկտյաբր» ռուսական ընկերության «Ծուռթաթ արջուկ» կոնֆետը Երեւանի սուպերմարկետներում այժմ վաճառվում է 7500-7600 դրամով, մինչդեռ նախկինում այն վաճառվել է 7300 դրամով: Նորզելանդական կարագի 1 կիլոգրամը վաճառվել է 2540 դրամով, իսկ հիմա՝ 2560: Ներկրված «Ավեդով» տեսակի եգիպտացորենի ձեթը եղել է 1110 դրամ, իսկ հիմա վաճառվում է 1120 դրամով: Սակայն դիզելային վառելիքի գների մեջ առայժմ փոփոխություն չկա: Ռեգուլյար տեսակի բենզինը 490 դրամ է, պրեմիումը՝ 510, իսկ սուպերը՝ 540: Նկատի ունենալով, որ դրամը բավական արժեզրկվել է, չի բացառվում, որ առաջիկայում թանկացումները կտարածվեն որոշակի ապրանքատեսակների վրա: Քանի որ շատ տնտեսվարողներ դոլարի թանկ լինելու ժամանակ ներկրած խմբաքանակները դեռեւս շուկա չեն հանել, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր թանկացումներ կլինեն:




Լրահոս