Այո՞, թե՞ ոչ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն սկսված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրն է, այսօր ՀՀ բնակչությունը կորոշի` այո ասել ՀՀ սահմանադրության նոր նախագծին, թե` ոչ:

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են Հայաստանի բոլոր 1997 ընտրատեղամասերը: Ընտրությունը կավարտվի 20:00-ին. այդ ժամին կփակվեն բոլոր ընտրատեղամասերը, և կսկսվի հաշվարկը:

Բացի հանրաքվեից` այսօր կկայանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում 2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հաննձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված համայնքներից 26-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6-ում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 2 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:




Լրահոս