«Աշխարհն ընդունեց պարոն Սերժ Սարգսյանի ընտրությունը, ադիգա շատ կարեւոր կետ մը է, որ Րաֆֆին պետք է ընբռնի. եթե աշխարհը կընդունի, նոր պայքար մը չսկսի: Րաֆֆին իմ զավակիս պես կսիրեմ, բայց…»:
Մեծահարուստ գործարարի համար ի՞նչ կա. ինքն ԱՄՆ-ի փողերն ունի ու երբեւէ չի կարող հասկանալ, թե ինչպես են իրականում գոյատեւում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, եւ որ նման պայմաններում պարզապես անհնար է, որ տվյալ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկի գործող իշխանություններին: Պարզապես, ինչպես ընդունված է հայերի մեջ, մեծահարուստն առաջին հերթին պաշտպանում է երկրի իշխանության շահերը, այլ ոչ թե ժողովրդի, եւ բազմաթիվ այլ տեղական գործարարների ու պաշտոնյաների նման ուղեղ լվանում՝ ասելով, թե աշխարհն ընդունեց: Այն, որ աշխարհն ընդունեց, դեռ չի նշանակում, որ Ս. Սարգսյանը լեգիտիմ է: