«Շատ լավ եմ վերաբերվում (Տիգրան Սարգսյանի վերանշանակվելուն): Ես եւս կողմ եմ քվեարկել ու ցանկանում եմ, որ ապագա տարին Տիգրան Սարգսյանը եւս ղեկավարի կառավարությունը»:
Դե ինչպե՞ս կարող է ամենակոռումպացված ոլորտներից մեկի նախարարը վատ վերաբերել Տիգրան Սարգսյանի նման տնտեսակազմաքանդիչ վարչապետի վերանշանակվելուն, չէ՞ որ Տ. Սարգսյանի նման վարչապետ ունենալը բազմաթիվ պաշտոնյաների է ձեռնտու: Այլ բան հնարավոր էլ չէ ենթադրել, քանի որ եթե մեր տնտեսությունը Տ. Սարգսյանի օրոք անկում ապրեց, եւ բոլոր ցուցանիշները դրական չէին, ապա Տ. Սարգսյանի կրկին վարչապետ դառնալը բոլորովին տրամաբանությունից դուրս է, եւ տրամաբանությունից դուրս են նաեւ պաշտոնյաների գնահատականները. այսինքն՝ նախարարներին ձեռնտո՞ւ է երկրի տնտեսական անկումը: