Օրեր առաջ ազատամարտիկ Յուրա Աթոյանն Armlur.am-ի հետ զրույցում վիրավորանքներ էր հնչեցրել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և Սերժ Սարգսյանի հասցեին:
Այս հանգամանքը զայրացրել էր Շիրակի մարզի ԵԿՄ անդամներին, ովքեր այսօր վրդովված այցելեցին Armlur.am-ի խմբագրություն և պատասխանեցին Յու. Աթոյանին:
Նրանք ասացին, որ այդ մարդն ազատամարտի հետ կապ չունի և անվանարկում է երկրապահների անունը:
Ավելի ուշ պարզվեց, որ նրանք գնացել են Ազատության հրապարակ, որտեղ գտնվում է նշված ազատամարտիկը, և հարվածել նրան:
Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում.