ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը ցանկանում է որոշակի գումար արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա ի՞նչ չափով կարող է դա լինել: Այսինքն՝ ինչքա՞ն կարող է նա արտահանել, եւ արդյո՞ք որեւէ փաստաթուղթ է անհրաժեշտ:

Արշակ Մինասյան (37 տարեկան, ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մինասյանի հարցման վերաբերյալ հայտնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից 29.07.2005թ ընդունված ««Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման եւ հայտարարագրման» կարգը հատատելու եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշման դրույթներով: Ըստ այդմ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց որեւէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանից արտահանել մինչեւ 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ եւ համարժեք կանխիկ արտարժույթ՝ արտահայտված թղթադրամների եւ մետաղադրամների տեսքով, ինչպես նաեւ վճարային արժեթղթեր: Նշված գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի եւ արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը՝ գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես նշված է պատասխանում, ՀՀ քաղաքացիները կարող են առանց ավելորդ քաշքշուկի իրենց հետ երկրից դուրս հանել կամ ուղարկել մինչեւ 5 մլն դրամ: Այլապես քաշքշուկի մեջ կընկնեն:




Լրահոս