Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել: Նա պարզել է, որ ԲՀԿ-ի կողմից “վերաբերմունքի արժանի” մարդկանց համար նախապատրաստված ընտրացուցակներում բազմաթիվ “մեռյալ հոգիներ” կան: Ասել է թե`ԲՀԿ-ական ակտիվիստները որոշել են ընտրություններում գումար աշխատել` ցուցակում “մեռյալ” հոգիներին ներառելով: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: “Ընտրական ցուցակները, որոնք պատրաստվում են պետական աշխատավարձ ստացող պատասխանատու կառույցների կողմից, հեռու են կատարյալ լինելուց: Այդ մասին մենք շատ ենք խոսել: Եվ, բնականաբար, պետք է աշխատանքներ տարվեն` ընտրողների ցուցակների հետ կապված: Այդտեղ կարող են լինել անճշտություններ, որովհետև ահռելի թվով տվյալների հետ աշխատելիս են լինում: Բայց որ ԲՀԿ ակտիվիստների մեջ միտումնավոր թյուր ինֆորմացիա պատրաստողներ կարող է լինեն, ես բացառում եմ”,-նշել է ԲՀԿ մամլո խոսնակը:
Շարունակությունը`  “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս