Ահաբեկչություն Լոնդոնի մետրոյում. ահաբեկիչը կտրել է ուղևորի կոկորդը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում զինված տղամարդը դանակով կտրել է ուղևորի կոկորդը: Ականատեսների խոսքով՝ հարձակումից առաջ նա բղավել է. «Սա Սիրիայի համար» և «Ողջ արյունդ կթափվի այստեղ», փոխանցում է Reuters-ը:

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ հարձակումն իրականացվել է «Լեյթընսթոուն» մետրոյի կայարանում երեկոյան ժամը 7-ի սահմաններում:

Ահաբեկիչը դանակով սպառնացել է մյուս ուղևորներին, սակայն ոստիկաններին հաջողվել է էլեկտրաշոկի ենթարկել նրան:

Ոստիկանության տվալների համաձայն՝ տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, ևս 2-ը՝ միջին ծանրության:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 

3

2




Լրահոս