“Հրապարակը” գրում է. “Համապատասխան” մարմինները մոնիտորինգ են արել եւ իշխանություններին զեկուցել, որ այս պահի դրությամբ ոչ մի կուսակցության, ընդհուպ ՀՀԿ-ի վիճակը լավ չէ քաղաքում, եւ հաղթանակի մեծ շանսեր որեւէ կուսակցություն չունի. ՀՀԿ-ի վիճակը հատկապես վատ է Արաբկիր, Շենգավիթ շրջաններում, Կենտրոնում:
Իսկ ԲՀԿ-ի վիճակն ընդհանրապես անմխիթար է Գագիկ Ծառուկյանի՝ քարոզարշավին չմասնակցելու պատճառով. տեղ-տեղ ԲՀԿ-ի վիճակն ավելի վատ է, քան “Ժառանգությանը”, ՀԱԿ-ի վիճակն էլ բարվոք չէ: Լավ, բա ո՞վ է հաղթելու այս ընտրություններում, ո՞ւմ թեկնածուն՝ հարցրինք մեր զրուցակցին: “Փողն է հաղթելու, էս անգամ փողն է ամենամեծ ձայներ հավաքող “թեկնածունե”: