Երեկ հայտնի դարձավ,որ մայիսի վերջին Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը: Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Վերջինս հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ, կայցելի Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Ըստ տեղեկությունների՝ այցը կազմակերպում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Ի դեպ, Երեւանում են արդեն Չարլզի արարողակարգի աշխատակիցները”,- գրում է “Ժամանակը”։
Ժամանակ. Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ