Բրիտանիայում պահանջում են Թայսոն Ֆյուրիին հանել լավագույն մարզիկների թեկնածուների ցանկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ն WBO/WBA/IBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ծանրքաշային Թայսոն Ֆյուրիին ներառել էր «Տարվա լավագույն մարզիկ» կոչման հավակնորդների ցանկում:

Սակայն անմիջապես այն բանից հետո, ինչ մարզիկի անունը հայտնվել է change.org կայքում, մարզասերները բողոքի ալիք են բարձրացրել: Նրանք ստորագրահավաք են սկսել, որն արդեն ստորագրել է ավելի քան 37 հազար մարդ:

Բողոքի ալիքի տեղիք էին տվել հատկապես Ֆյուրիի այս խոսքերը Կլիչկոյի հետ մենամարտից առաջ. «Կա միայն երեք բան, որ պետք անել, որպեսզի սատանան գա մեր բնակարանները` օրինականացնել համասեռամոլությունը, աբորտն ու մանկապղծությունը (պեդոֆիլիա)»:

klichko-fyuri




Լրահոս