ԱՄՆ-ում վթարային վայրէջք է կատարել Մորգան Ֆրիմանին տեղափոխող ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնաթիռը, որում գտնվել է ամերիկացի հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը, հարկադիր վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգի Տանիկա քաղաքում. փոխանցում է WMC Action News 5-ը: Ինքնաթիռը մեկնում էր Հյուստոն քաղաք (Տեխաս նահանգ):

Փոխանցվում է, որ ինքնաթիռի անվադողը պայթել է, ինչպես նաև ինքնաթիռը որոշ վնասվածքներ է ստացել վայրէջք կատարելու ժամանակ:

Նշվում է, որ Մորգան Ֆրիմանը չի տուժել: 78-ամյա դերասանն ավելի ուշ մեկնաբանել է տեղի ունեցածը: Նա հավաստիացրել է , որ ամեն բան կարգին է իր և օդաչուի հետ, միայն ինքնաթիռն է վնասվել:

«Երբեմն ինչ-որ բան ծրագրվածի պես չի ընթանում, ինքնաթիռի անվադողը պայթել է, ինչը մի շարք խնդիրների է հանգեցրել: Իմ փորձառու օդաչուի շնորհիվ՝ մենք անվտանգ վայրէջք ենք կատարել»,-հայտարարել է Ֆրիմանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս