“Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Աժ-ի կողմից ընդունված “Շրջանառության հարկի մասին” օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ ընկերություններն այս տարվա հունվարի 1 -ից, բացի ամենամսյա պարտադիր սոցիալական վճարից և եկամտահարկից, պետք է յուրաքանչյուր եռամսյակը մեկ վճարեն շրջանառության հարկ: Այս նոր հարկատեսակը շատ ավելի բարձր է, և մանր ձեռնարկատերերից շատերը, հնարավոր է, պարզապես դադարեցնեն իրենց գործունեությունը: Հարկային այս փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նաև թերթերին, որոնք ևս պետք է եռամսյակը մեկ շրջանառության հարկ վճարեն: Եվ հասկանալի է, որ այս հարկատեսակը դամոկլյան սրի նման կախված է ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր և ազատ լրատվամիջոցների գլխին: Պատճառն այն է, որ Հայաստանում լայն սպառում, հետևաբար նաեւ մեծ շրջանառություն ունի հենց ազատ մամուլը: Ու չի բացառվում, որ շատ լրատվամիջոցներ պարզապես սնանկանան և փակվեն, ինչն էլ հանգեցնի մեդիաոլորտում մենաշնորհի հաստատման: Մի երևույթ, որին իշխանությունները ձգտում են աննախադեպ հետևողականությամբ”,- գրել է “Ժողովուրդը”, որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ այսօրվա համարում:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում