Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասանել լրագրողների հարցերին` նշելով, որ բոլոր հարցերը պատասխան կստանան քվեարկության ավարտից հետո:
Երբ Սերժ Սարգսյանը դուրս էր գալիս ընտրատեղամասից, նրան փորձեց մոտենալ մի քաղաքացի: Վերջինս ցանկանում էր Ս. Սարգսյանին դիմել իր որդու հարցով, ով այժմ գտնվում է բանտում: Քաղաքացին ցանկանում էր նախագահին խնդրել վերանայել տղայի գործը, սակայն նրան թույլ չտվեցին մոտենալ նախագահին:
Նշենք, որ ArmLur.am-ը պարզեց, որ Սերժ Սարգսյանին մոտեցող կինը եղել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանության գործով ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը:
Հիշեցնենք, որ Անահիտ Նիկոլյանի ամուսինը՝ Անիի նախկին ոստիկնապետ Սամվել Սարգսյանը օրերս սրտի կաթված էր ստացել և այժմ գտնվում է Երևանում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: