9/11 ընտրատեղամասում նախագահ Սերժ Սարգսյանի քվերակությունից հետո մի տեսակ խառնաշփոթ է տիրում: Այստեղ առկա են նաև կուտակումներ:
Նշենք, որ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանն ագրեսիվ վերաբերմունք է դրսևորում լրագրողների նկատմամբ, ինչպես նաև ուշադրություն չի դարձնում վստահված անձանց կողմից բարձրայնված խախտումներին:
Հավելենք, որ առավոտյան նույնպես այստեղ խախտումներ են տեղի ունեցել, եղել են նաև կուտակումներ: