
Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն էին ահազանգել Աշտարակ քաղաքի բնակիչներ և հայտնում էին, որ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի տեղակալը շրջում է քաղաքի տեղամասերում, հանձնաժողովի նախագահներին ահազանգելով թույլ չտալ դիտորդներին եւ ԶԼՄ-ներկայացուցիչներին հսկել ընտորղների գրանցամատյանները:
Armlur.am-ը փորձեց Աշտարակ քաղաքապետ Արմեն Անտոնյանից պարզել, թե արդյոք ինքն է հրահանգել իր տեղակալի նման գործողություններ իրականացնել, սակայն քաղաքապետը շտապեց վստահեցնել, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է անում իր տեղակալը. «Ներկա պահին նա ինձ մոտ չէ, կճշտեմ հասկանամ, թե ինչ է կատարվում, տեղեկություն չունեմ. համենայնդեպս, ես նման հրահանգ չեմ տվել»: