
“ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 24-ին՝ ժամը 08.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: