Բարաք Օբաման հանդես կգա արտակարգ ուղերձով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես կգա ժողովրդին ուղղված ուղերձով. փոխանցում է Газета.ru-ն՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը: ԱՄՆ-ի նախագահը կանդրադառնա երկրի անվտանգության խնդրին:

«Կիրակի Սպիտակ տան Օվալաձև կաբինետից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կդիմի ժողովրդին: Նա կխոսի այն քայլերի մասին, որոնք կառավարությունը կձեռնարկի երկրի գլխավոր նպատակի՝ ամերիկացի ժողովրդի անվտանգության ապահովման իրականացման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պետության ղեկավարը նաև նոր տեղեկություններ կհայտնի Կալիֆոռնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում հրաձգության հետ կապված, ինչպես նաև կընդգծի ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Փոխանցվում է, որ ելույթը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20.00-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս