Եմենի Ադեն նահանգի նահանգապետ Ջագար Սաադը զոհվել է հրետանակոծության ժամանակ. փոխանցում է Reuters-ը:
Այս մասին հայտնել են տեղի բնակիչներն ու անվտանգության ուժերի աղբյուրները:
Նրանց խոսքով՝ նահանգապետի ավտոշարասյան վրա հարձակման զոհ է դարձել նրա շրջապատից մի քանի մարդ:
Ուժային կառույցների ներկայացուցիչների խոսքով՝ զոհվել են նահանգապետի 6 թիկնապահները:
Ադենը վերահսկվում է կառավարական զորքերի կողմից, վերջերս այնտեղ էին վերադարձել երկրի կառավարությունն ու նախագահը: Հոկտեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարել էր ապստամբ հուսիթների հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան