Լրագրողի նկատմամբ բռնություն կատարողներն առաջնորդվում են քրեական կանոններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.
“Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ, վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: 
Նման մարդկանց ավելի մատչելի են “դատվել”, “նստել”, այսինքն՝ “պատժվել” հասկացությունները: Հետևաբար, նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է:
Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետևելու ենք դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակ այս միջադեպին և դրա իրավական հետևանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:
Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur .am լրատվական կայքին”:




Լրահոս