Նոր մանրամասներ Գյումրիի կրակոցներից.Վահե Ղուկասյանը ձերբակալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Գյումրիում սկանդալային կրակոցների գործով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (,Քավոր Հարութե) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո): Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաեւ, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից “Մակարով” ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաեւ ինքը:
Վ. Ղուկասյանի “Լադա-Պրիորա” մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի եւ պահունակի “ԱԿ-74” տիպի ինքնաձիգ եւ չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել եւ առգրավել են “Մակարով” տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:
Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Վահե Ղուկասյանը ձերբակալված է:




Լրահոս