Ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանում երիտասարդների. նոր խախտումներ են հայտնաբերվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մի շարք ընտրախախտումների վերաբերյալ տվյալներ և փաստեր է ներկայացնում:

 

 

1

Ժամը 08:00-09:40 ընթացքում Ավանի տարբեր ընտրատեղամասերի մոտ ՔՀԻ շրջիկ մեքենաները նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության մեքենաներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու:

2

ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասի բացվելու պահից ի վեր 1/24 տեղամասում ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, խոչընդոտում է մեր դիտորդի աշխատանքին: Վերջինս ընտրողներից հասցեներ է հարցնում, անձնագրերն է ստուգում, երբ մարդկանց հոսքը դադարում է, ասում է. «Հելե’ք դուրս, մարդ բերեք»: Հանձնաժողովի նախագահին հրավիրում է այլ սենյակ` առանձնազրույցի, հրահանգներ է տալիս ընտրասենյակում, ասում է, թե ով ինչ պետք է անի: Տեղամասում այլ դիտորդներ չկան: ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ:

Դիտորդը 1/24 տեղամասից հայտնում է, որ այս պահի դրությամբ` տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների հետևում դուռ և պատուհան կա, և երևում է, թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում: Մեր դիտորդը բարձրաձայնել է այդ մասին, սակայն խնդրին լուծում չի տրվել:

1/08 ընտրատեղամասում պարբերաբար արձանագրվում են կուտակումներ: Դիտորդները բազմիցս դիմել են հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս անգործություն է ցուցաբերում և որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակի շտկման համար:

3

1/04 ընտրատեղամասից, ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ, ժամը 10.12-ին տարեց մի տղամարդ փորձել է քվեարկել կնոջ անձնագրով: Հանձնաժողովի անդամը չի նկատել դա՝  հետագայում պատճառաբանելով, որ ուշադրությունը կենտրոնացրել էր հասցեի վրա և նկարին չէր նայել: Նա գրանցել է վերջինիս և տվել քվեաթերթիկն ու ծրարը: Քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի այլ անդամը հայտնաբերել է խախտումը և այդ մասին հայտնել նախագահին: Նախագահը մարել է քվեաթերթիկը: Տղամարդը պատճառաբանել է, որ չի նկատել, որ իր հետ վերցրել է կնոջ անձնագիրը:

1/09 տեղամասից ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ Հովիկ ունունով ներկայացած տղամարդը առնվազն երկու անգամ (վերջին անգամ մոտավորապես ժամը 11-ին) քվեարկողներին ուղեկցել է քվեարկության սենյակ, հետևել է, որ քվեարկեն և նրանց հետ դուրս եկել: Նրա մոտ չի եղել վստահված անձի փաստաթուղթ, նա գրանցամատյանում գրանցված չի եղել, որևէ կարգավիճակ չի ունեցել, սակայն բանավոր հարցման ժամանակ ներկայացել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ:

1/19 ընտրատեղամանոում Լիանա անունով մի կին ուղորդում է քվեարկողներին: ՔՀԻ դիտորդի հարցմանն ի պատասխան նա ասել է, որ ՀՀԿ վստահված անձ է, սակայն ոչ վկայական է ունեցել, ոչ էլ գրանցված է եղել գրանցամատյանում: Երբ դիտորդհ հանձնաժողովի նախագահին ասել է, որ այդ կնոջ ներկայությունն ընտրատեղամասում անօրինական է, հանձնաժողովի նախագահը իրավիճակը բացատրել է նրանով, որ այդ կինը մանկապարտեզի (որտեղ գտնվում է ընտրատեղամասը) աշխատակից է, այստեղ ամեն ինչ գիտի, «ընդամենն օգնում է»: Դիտորդի դիտարկումից հետո այդ կինը հեռացել է ընտրատեղամասից:

4

1/35 տեղամասից ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ՀՀԿ վստահված անձը տեղամասում շշուկով խոսում է որոշ ընտրողների հետ՝ նախքան քվեարկելը: Քվեախցիկից դուրս գալուց հետո էլ ընտրողի հետ դուրս է գալիս տեղամասից և շարունակում զրուցել:

6

Մեր դիտորդը 1/08 տեղամասից հայտնում է, որ կուտակումները շարունակվում են:

12348125_919056624838348_3878179854065948172_n

Ժամը 12.45-ին 1/16 ընտրատեղամասից հաղորդում են, որ նկարում պատկերված անձն արդեն 3 այլ ընտրողին ուղեկցել է ընտրասեղյակ, հետևել է, որպեսզի նրանք քվեարկեն և նրանց հետ հեռացել է:

1/11 ընտրատեղամասում ընրողներից մեկը հայտնել է, որ ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանում երիտասարդների, որոնցով վերջինները պետք է քվեարկեն: Երբ ՔՀԻ դիտորդը դուրս է եկել՝ տեսնելու իրավիճակը, նա նկատել է, որ մի խումբ տղամարդիկ ինչ-որ թղթեր են փոխանակում, սակայն երբ դիտորդին նկատել են, արագ հեռացել են: Դրանից անմիջապես հետո «Բորիս» անունով տղամարդ մոտեցել է ՔՀԻ դիտորդին և առաջարկել դուրս գալ՝ «խոսելու»:

12295464_919059934838017_1276154267406105155_n

ՔՀԻ դիտորդներից բազմաթիվ հաղորդումներ ենք ստանում քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ: Լուսանկարներում 1/30 և 1.31 ընտրատեղամասերում տեղակայված ընտրախցիկներն են:




Լրահոս