Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում մեկօրյա սուգ է հայտարարել՝ Կասպից ծովում «Գյունեշլի» ծովային հանքավայրում խոշոր հրդեհից հետո. փոխանցում է Trend.az-ը:
Նավթային հանքավայրում հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան գազի խողովակաշարի վնասման պատճառով:
Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 32 զոհի մասին:
30 մարդ համարում է անհետ կորած:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան