Armenian text to speach

Անհիմն և անտեղի են ոստիկանության հնչեցրած մեղադրանքները. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից տարածված հայտարարությանը, նշեց, որ այնտեղ բերված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը` ո’չ իրավական  գնահատականի առումով, ո’չ էլ փաստարկային:

«Րաֆֆի Հովհաննիսյանը միջամտել էր ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած լարվածությունը նվազեցնելու համար: Անհիմն և անտեղին են այն մեղադրանքները, որ ոստիկանության կողմից հնչեցին քաղաքական գործչի նկատմամբ»,-ասաց Ղուկասյանը:

Հավելենք, որ տարածված հայտարարության մեջ նշվում է, թե 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները խոչընդոտել են  ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացմանը:




Լրահոս