«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. լրագրողական հետաքննություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է՝ հայրենի ընդդիմությունն ամենատարբեր ամբիոններից խոսում է հանրաքվեի անցկացման օրը ընտրակեղծիքների դեմ պայքարի անհրաժեշտության, ընտրացուցակներում առկա անճշտությունների ու լրացուցիչ ընտրողների առկայության և հանրաքվեն ամեն գնով անցակցնելու իշխանության ձգտումների մասին: Սակայն գործող իշխանությունն այդպես էլ գրեթե ոչինչ չարեց՝ շարունակելով նույն՝ կեղծարարի մարտավարությունը: Եվ նույնականացման քարտերով քվեարկելու իրավունք տալն էլ այդ հնարավորությունը փաստացի կրկնապատկեց:

Ավելին, ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի բոլոր 1997 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներին հրահանգված է ապահովել հանրաքվեին ընտրողների բարձր մասնակցություն ու ամենաքիչը 450 «այո»: Հանձնաժողովների ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգության» անդամները տարբեր միջոցներով կա՛մ գնել են ՕԵԿ և ՀԱԿ անդամներին, կա՛մ այլ միջոցներով համաձայնության հասել նրանց հետ, որպեսզի վերջիններս աչք փակեն ընտրակեղծիքների վրա, որն էլ հնարավորություն կտա առանց որևէ դժվարության անցկացնել հանրաքվեն:

Արդյունքում ունենք այն, ինչ այսօր ընտրատարածքներից մեկում արձանագրեց ArmLur.am-ի նկարահանող խումբը:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լրագրողական հետաքննությունը վարեցին Տաթև Հարությունյանը, Սոնա Գրիգորյանը, Քնար Մանուկյանն ու Թագուհի Թովմասյանը:




Լրահոս