
Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է մասնակցել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին։
Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է։