Գյումրիի 19 դպրոցում, որտեղ տեղակայված է 33/77 ընտրատեղամասը, 12:40-ի հատվածում ծեծ է արձանագրվել: Այս մասին հայտնում է Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը:
Նրանց փոխանցմամբ՝ մի ընտրող և մի անծանոթ, որոնք պարբերաբար ելումուտ են արել տեղամաս, վեճ ու ծեծկռտուք են սարքել, որից հետո երկուսն էլ հեռացել են տեղամասից:
«Քաղաքացի դիտորդ»-ը նաև հայտնում է, որ 08/25 տեղամասում երիտասարդ մի ընտրող քվեարկություն է կատարել երկրորդ անգամ՝ քվեարկածը գցել է քվեատուփի մեջ, ինչից հետո միայն ստուգել են, որ նրա անձնագրում առկա է եղել դրոշմակնիքը: Հենց այդ մասին բարձրաձայնել են, ընտրողը շտապ հեռացել է տեղամասից: Հանձնաժողովը չի արձանագրել խախտումը: