«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Վալենսիայի» դեմ արտագնա հանդիպումից (1:1) հետո կարծիք է հայտնել խաղի մասին:
«Նման բարդ մարզադաշտում կայացած խաղից հետո իմ թիմին քննադատելու պատճառ չկա: Մենք մեծ առավելություն ունեինք և գրեթե խնդիրների առջև չէինք կանգնում: Բայց այսօր ֆուտբոլը մեզ վարձահատույց չեղավ ներդրած ջանքերի համար:
«Վալենսիան» շատ լավ աշխատեց պաշտպանությունում: Պակո Ալկասերը հիանալի խաղ անցկացրեց, իսկ Սանտի Մինան լավ գործեց խաղավերջում:
Ինձ չթվաց, թե մենք դանդաղ էինք տեղաշարժվում: Թիմը լավ էր գործում: Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, չնայած նրան, որ մրցակիցը հետ էր նահանջել և լավ պաշտպանվում էր: Միգուցե, մեզ չբավականեցրեցին հստակ գործողությունները, ինչպես երբեմն պատահում է: Բայց ես գոհ եմ նրանից, թե թիմն ինչպես վերաբերվեց այս մրցավեճին»: