Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ապրիլի 16-23-ը կայացած 3-րդ միջազգային կինոփառատոնի “Երկնային տաճարի պարգևները” մրցութային ծրագրում հայկական “Եթե բոլորը…” ֆիլմն արժանացել է երկու մրցանակի: Ֆիլմի երաժշտության համար “Լավագույն կոմպոզիտոր” մրցանակը շնորհվել է Վահագն Հայրապետյանին, և “Երկրորդական դերի լավագույն դերասան” մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին:
Արցախյան ազատամարտի մասին պատմող “Եթե բոլորը…ե ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը: