
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ քիչ առաջ ահազանգ է ստացել լրագրողի բերման ենթարկելու մասին:
«Չարենցավան քաղաքում տեղակայված 26/16 ընտրատեղամասում գտնվող լրագրող Սոնա Թադևոսյանը, ով ներկայացնում է «Ասպարեզ» լրագրողների ակումբը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին»,- նշված է ՀՔԱՎ- ի տարածած հաղորդագրության մեջ: