Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ժամը 14.00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 24.26 տոկոսը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը:
Այսպիսով, վերջին նախագահական ընտրությունների համեմատ, ընտրողների ակտիվությունը ցածր է մոտ 9 տոկոսով:
Որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, պետք է դրան մասնակցի ընտրողների թվի կեսից ավելին: