
Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթական ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ ընտրատեղամասերում շարունակվում են խախտումներ նկատվել:
Նրա խոսքով` դեպք է գրանցվել, որ մի անձը երկու անգամ է մասնակցել քվեարկության, մյուսի կամ նրա ընտանիքի անդամների փոխարեն արդեն քվեարկել են, և այլ նման դեպքեր:
«Քաղաքացին մտել է և տեսել, որ իր եղբոր ու հարսի փոխարեն արդեն քվեարկել են: Քաղաքացի են բռնել, որ երկու անգամ է քվեարկել: 7/22 տեղամասում վախեցրել են ՀԱԿ-ի վստահված անձին, և նա ստիպված դուրս է եկել»,-խախտումները մեկ առ մեկ թվարկում էր Ա. Մարտիրոսյանը, նշելով, որ Քանաքեռավան գյուղում էլ լցոնումների դեպք է նկատվել: