Էրեբունի վարչական շրջանի 13/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սեդա Սեմերճյանը, ով ՀՀԿ-ական է, Armlur.am-ի թղթակցի հետ զրուցել է իրենց մոտ տիրող իրավիճակի մասին:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ ընդդիմադիր կուսակցությունից` ՕԵԿ, ՀԱԿ «Ժառանգություն» և այլն, իրենց մոտ չեն եկել ու գրանցվել:
Տարօրինակ է, որ վերը նշված կուսակցություններից որևէ մեկը ներկայացուցիչ չի ուղարկել այս ընտրատեղամաս:
Ի դեպ, մեր` այնտեղ գտնվելու պահին արձանագրեցինք մեկ այլ փաստ ևս. մի քաղաքացի, ով նույնականացման քարտով և անձնագրով էր եկել քվեարկության, հայտնեց, որ ինքը չի ցանկանում քարտով քվեարկել: Հանձնաժողովի անդամները չէին կողմնորոշվում, թե այդ կինն ինչպես պետք է քվեարկի: Ի վերջո, նա քվեարկեց անձնագրով: