Արմեն Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Բարև՛ ձեզ։ 2-րդ օրն է տեսնում եմ այս տեսահոլովակի վերաբերյալ մեկնաբանություններ և ապշում եմ, իսկ այս հոդվածից հետո ուղղակի չհամբերեցի ու որոշեցի գրել։ Նախ տեսահոլովակի վերաբերյալ, եթե ինչ-որ մեկը գրեր, որ կարելի էր ավելի շատ գումար ծախսել և նկարահանել ավելի ճոխ տեսահոլովակ, միանշանակ կհամաձայնվեի, բայց երբ գրում են, որ դերասաններն իրենց փիարով են զբաղվում, ծիծաղելի է ինձ համար։ Երկրորդ՝ ինչ-որ մեկին թվում է, որ մարդ, եթե խաղում է ինչ-որ հումորային կերպար զգացմունք չունի՞։
Կամ կյանքում էլ է նու՞յնը։ Կամ ինչ-որ մեկին թվում է, որ կերպար խաղացողն այդ կերպարո՞վ է գործի գալիս, կամ այդ կերպարո՞վ է տուն գնում։ Կամ այս ի՞նչ արհատայտություն է. Միմոսներ։ Կամ այդ ով է իրեն օրենք վերապահում ասել, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում վնասել են հայ ժողովրդին։ Ամոթ է ուղղակի։
1996–2001թթ., երբ դեռ գործում էր Նոր Հայեր ՈՒՀԱ–ի թիմը, ամբողջ Ռուսաստանի հայերը շնորհակալություններ էին հայտնում մեզ, որ մենք հայերին այնտեղ լավ ներկայացնում ենք։ Դա է մեզ համար կարևոր, ոչ թե ինչ-որ թափթփուկի անիմաստ հոդվածը։ Կամ երբ մեր ծրագրում խոսում ենք կամ ցուցադրում մեր հայկական իրականությունից դրվագներ, չեմ գտնում, որ դրանով փչացնում ենք հայ ազգին, որովհետև նորից եմ կրկնում, դա մեր կյանքի իրականությունն է։ Մի խոսքով ժողովուրդ կխնդրեի, որպեսզի սիրենք միմյանց, վերջ տանք այդ անիմաստ ատելությանը և զուսպ լինենք մեր արտահայտությունների մեջ, մանավանդ, որ գրողները չեն ճանաչում անձամբ, ում մասին առավել արտահայտվում են։
Մեկ էլ կխնդրեի, որ յուրաքանչյուր գրառում անողը սոցցանցում մի պահ իրեն կողքից նայի և հասկանա՝ ինքը արդյոք անում է իր գործն այնպես, որ ամբողջ ազգին դուր գա։ Շնորհակալություն”: