Եկել եք ստեղ «խաղեր տալո՞ւ». Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը` լրագրողին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի թիվ 13/22 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը, չնայած այն բանին, որ դեռևս ընտրողները չեն ներկայացել ընտրատեղամաս, տասնյակից ավել քվեաթերթիկներ էր կտրել և պահել էր իր մոտ:

Նշենք, որ այս պահի դրությամբ` ընտրատեղամասում շատ քիչ թվով մարդիկ կան:

ArmLur.am-ի թղթակիցը մոտեցել է և հարցրել հանձնաժողովի անդամին, թե ինչու են այդքան կտրել, եթե ընտրատեղամասում այդքան մարդ չկա: ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամը նշել է, որ ամեն ինչ նորմալ է, և արտառոց ոչինչ չկա: Վերջինս լրագրողներին ասել է, որ նրանք եկել են ընտրատեղամաս «խաղեր տալու»:

Հանձնաժողովի նախագահը լրագրողին նաև հորդորել է սպասել և արձանագրել, որ այդ քվեաթերթիկներն ամբողջությամբ կսպառվեն:




Լրահոս