
Քիչ առաջ Armlur.am-ը գտնվում էր 9/04 ընտրատեղամասում, որտեղ ՀԱԿ-ի վստահված անձը կասկածելի դեպք էր հայտնաբերել, սակայն հանձնաժողովի նախագահն այդ մասին արձանագրություն չի կազմել:
Armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի վստահված անձը հայտնեց, որ ժամեր առաջ նույնականացման քարտերով քվեարկելու էին եկել 4-6 կանայք, որոնք իրեն կասկածելի են թվացել, սակայն վերջիններս միտումնավոր թաքցրել են քարտերը: Վստահված անձը կարողացել է ստուգել միայն մի կնոջ, ում անունը գրանցամատյանում եղել է Սոնա, իսկ նույնականացման քարտի վրա` Ծովինար:
Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չկա, և այդ աղջիկը ստում է: Նա նաև վստահեցրեց, որ իրենց ընտրատեղամասում որևէ խախտում չի եղել: