«Մանչեսթեր Յունայթեդն» առայժմ մտադիր չէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել «Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը գոհ է Վան Գալի աշխատանքից. և եթե ինչ-որ բացասական միջադեպ տեղի չունենա, նա չի պատրաստվում փոխել մարզչին:
Այսպիսով` Գվարդիոլային հրավիրելու գլխավոր թեկնածուն մնում է «Մանչեսթեր Սիթին»: Հիշեցնենք, որ կատալոնացի մասնագետի պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ սպառվում է 2016 թվականի ամռանը: