Հուսով եմ` Ռոման զղջում է, որ ինձ բաց է թողել. Ադեմ Լյայիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադեմ Լյայիչը, ով Ա Սերիայի 15-րդ տուրի «Ջենոայի» դեմ մրցավեճում դարձել է միակ գոլի հեղինակը, գնահատել է իր խաղը:

«Իմ գոլը, իրոք, նշանակություն ունի: Այն 3 միավոր բերեց թիմին: Ես փորձում եմ ամեն օր ջանասիրաբար աշխատել և խաղերի ժամանակ օգնել թիմին: Լավ մարզավիճակում եմ, և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակեմ:

Կմնա՞մ «Ինտերում»: Դա երկու ակումբները կորոշեն: Ես ամեն ինչից գոհ եմ և փորձում եմ օգնել թիմին:

«Ռոման» զղջո՞ւմ է ինձ բաց թողնելու համար: Հուսով եմ` այո»,- Mediaset Premium-ի եթերում ասել է սերբ ֆուտբոլիստը:

Նշենք, որ Լյայիչն «Ինտերի» կազմում անցկացրած վերջին 3 խաղերում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս