Հունաստանի Սալոնիկ քաղաքի ոստիկանությունը երեկ արցունքաբեր գազ է կիրառել Թուրքիայի դեսպանատան մոտ հայ ցուցարարների նկատմաբ:
Ոստիկանների և ցուցարարների միջև լարվածությունն առաջացել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցույցի ժամանակ: Երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների շղթան իրենց դիմումը դեսպանատան աշատակիցներին հաձնելու համար, սկսվել է ծեծկռտուք:
Նշենք, որ Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: