
Վաղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հանդիսատեսին կներկայացվի հայ ֆրանսիական համատեղ նախագիծը: “Անուշ”-ի նոր բեմադրության լիբերտոյի ադապտացիայի և բեմադրության հեղինակը ֆրանսաբնակ հայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն է, խորեոգրաֆը ֆրանսիացի Նիկոլյա Մյուզեն:
“Անուշը” նորովի ներկայացնելու համար նախագծի հեղինակները անդրադարձել են Թումանյանի և Տիգրանյանի ստեղծագործության բնօրինակներին` օպերայի առաջին նոտագրությանն ու լիբերտոյին և ՙվերադարձրել ՚ որոշ կերպարներ և ազգային երաժշտական գործիքներ:
Երևանյան պրեմիերայից հետո օպերան “կինոն, պլաստիկ թատրոնը համդրող բեմադրությունը կներկայացվի Փարիզի “Նանտեռի Ամանդյե ” թատրոնում: Նախագծի գլխավոր հովհանավորն է Վիվա Սելլ ՄՏՍ-ը: