1 օրում փլատակների վերածվեց և ամայացավ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988 թվական, դեկտեմբերի 7: Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժն ընդգրկեց  Հայաստանի մոտ մեկ երրորդը` ցնցելով Երևանից հետո երկու ամենամեծ քաղաքները՝ երկրի մշակութային մայրաքաղաք Գյումրին ու Վանաձորը, և դրանք վերածեց աղետի գոտու:

Երկրաշարժի հետևանքով փլուզվեցին և ավերակների վերածվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

ekexeci

Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն` պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

tner

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել` 12500 մարդ:

Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք, հարյուր-հազարավոր մարդիկ կորցրին իրենց տանիքը: Մինչև այսօր դեռևս կան չլուծված բազմաթիվ հարցեր և հազարավոր տխուր ու լավ ապագայի հույսը կորցրած բազմաթիվ մարդիկ:

E59C6673-F24B-4D80-88F3-AB0C684D1CBD_cx0_cy8_cw0_mw1024_mh1024_s

erk1

 

gyumri-spitak-quake-1988-december7




Լրահոս